Ցուցում են տվել Օմանում աշխատող դիվանագետներին՝ հեռանալ այդ երկրից

Ցուցում են տվել Օմանում աշխատող դիվանագետներին՝ հեռանալ այդ երկրից

Sat, 14 Mar 2026 20:00:35 +0400


ԱՄՆ Պետդեպարտամենտը ցուցում է տվել Օմանի Սուլանությունում աշխատող ամերիկացի դիվանագետների եւ դիվանագիտական առաքելության մյուս աշխատակիցների մի մասին հեռանալ այդ երկրից։ Օմանում մնալու են միայն այն դիվանագետներն ու մյուս աշխատակիցները, որոնց պարտականությունները համարվում են արտակարգ։

Պետդեպը նաեւ կոչ է արել չեղարկել Օման ուղեւորությունները՝ Իրանի կողմից հարվածների սպանռալիքով պայմանավորված։ Նաեւ՝ ամերիկացիներին խորհուրդ չի տրվում այցելել Օմանի՝ Եմենի հետ սահմանին մերձակա հատվածներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միջուկային վառելիքով աշխատող արբանյակ կթռչի տիեզերք

Միջուկային վառելիքով աշխատող արբանյակ կթռչի տիեզերք Wed, 25 Mar 2026 19:00:39 +0400 NASA-ն մտադիր է …