Երեքշաբթի , 17 Մարտի 2026

ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում․ Դոնալդ Թրամփ

ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում․ Դոնալդ Թրամփ

Mon, 16 Mar 2026 21:00:35 +0400


Հյուսիս-Ատլանտյան դաշինքին շատ վատ ապագա է սպասվում, եթե անդամ պետությունները չօգնեն Միացյալ Նահանգներին՝ Հորմուզի նեղուցի ապա-արգելափակման գործում։ Այս մասին Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե նրանցից պատասխան չլինի՝ Հորմուզի նեղուցի ապա-արգելափակման համար մեր գործադրած ջանքերին միանալու հարցում, կամ էլ պատասխանը լինի բացասական, ապա կարծում եմ, որ դա շատ վատ կանդրադառնա ՆԱՏՕ-ի ապագայի վրա»,- ասել է նախագահ Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ հետաքրքրված է օգնության ցանկացած տարբերակի հարցում՝ ներառյալ նաեւ եվրոպական հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավումը։ Թրամփը ընդգծել է, որ եվրոպացիները Հորմուզի նեղուցի նավագնացությունից շատ մեծ օգուտներ են ստանում եւ պարտավոր են օգնել ամերիկացիներին նեղուցի ապա-արգելափակման գործում։ Միաժամանակ, ըստ ԱՄՆ գործող ղեկավարի, ՆԱՏՕ-ն չպետք է լինի միակողմանի երթեւեկության փողոց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կպատերազմենք, քանի դեռ Թրամփը չի ընդունել իր սխալը․ Արաղչի

Կպատերազմենք, քանի դեռ Թրամփը չի ընդունել իր սխալը․ Արաղչի Mon, 16 Mar 2026 11:30:48 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով