«Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին

«Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին

Sat, 21 Mar 2026 20:20:36 +0400


Գավառի բնակիչներից մեկը մոտենալով վարչապետ Փաշինյանին՝ դժգոհություն հայտնեց Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանից ու ներկա նախարար Անահիտ Ավանեսյանից, ապա դիմելով Փաշինյանին՝ ասաց․ «Դու ոչինչ չարեցիր, ես նամակով դիմել էի․․․ Որտեղ գնացել եմ, միլարդաներ են ուզում»։ Վարչապետն արձագանքեց․ «Եթե 69 տարեկան եք, առողջության ապահովագրության շահառու եք։ Ավանեսյանն ո՞ւր է, թող մոտենա»։

Բնակիչն արձագանքեց․ «Ինչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը, բրիլյանտների մեջ ա։ ՀՀ հիվանդանոցներով գնացել եմ, չեն ընդունել»։ Երբ Առողջապահության նախարարը մոտեցավ, տղամարդը սկսեց ավելի բարձր ձայնով արտահայտել իր բողոքը։ «Հարգելի քաղաքացի, հանգիստ խոսեք»,- միջամտեց Փաշինյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Նրան մեզ հանձնեք»․ Քոչարյանի առաջադրումը նոր հիստերիա է հարուցել Բաքվում

«Նրան մեզ հանձնեք»․ Քոչարյանի առաջադրումը նոր հիստերիա է հարուցել Բաքվում Thu, 19 Mar 2026 13:45:04 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով