Վարչապետին մեղադրում են պետական դավաճանության մեջ
Fri, 27 Mar 2026 21:30:11 +0400

Սլովակիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել ընդդեմ այդ երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի։ Նա կասկածվում է պետական դավաճանության մեջ։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ազատություն եւ Համերաշխություն» կուսակցության ղեկավար Բրանիսլավ Գրելինգը։
Նա մանրամասնել է, որ հետաքննությունը կապված է Ֆիցոյի՝ Ուկրաինային մատակարարվող էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման որոշման հետ։ Գրելինգն ասել է, որ ինքն է ներկայացրել հետաքննություն սկսելու հայցը Ոստիկանություն՝ մեկ ամիս առաջ։ Ընդդիմությունը վարչապետին մեղադրում է լիազորությունների վերազանցման կամ չարաշահման, պետական դավաճանության եւ այլ ծանր հանցագործությունների մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր