18-ամյա տղայի կալանավորման որոշումն անպայման բողոքարկելու ենք
Wed, 01 Apr 2026 12:47:40 +0400

Դավիթ Մինասյանի պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել դատարանի կայացրած որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբաններից Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի շրջանակում կայացված կալանքի որոշմանը։
Փաստաբանի խոսքով՝ դատարան ներկայացված միջնորդությունը պաշտպանական կողմը հիմնավոր կերպով հերքել է, սակայն, նրա պնդմամբ, ներկայացված փաստարկները հաշվի չեն առնվել։ Նա ընդգծել է, որ անհասկանալի է, թե ինչու է 12-րդ դասարանի աշակերտի նկատմամբ կիրառվում կալանք, այն դեպքում, երբ ավելի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կիրառվում են ավելի մեղմ խափանման միջոցներ, օրինակ՝ վարչական հսկողություն կամ տնային կալանք։
Արմեն Մելքոնյանը նաև նշել է, որ դատարանը գտել է, թե միայն կալանավորումը կարող է ապահովել իր պաշտպանյալի պատշաճ վարքագիծը՝ այս մոտեցումը որակելով անհիմն և անտրամաբանական։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր