Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու

Wed, 01 Apr 2026 23:30:16 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական երկրների հետ համաձյնության գա կառուցելու նավթամուղեր և այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։

Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից ծոցի արաբական միապետություններում, եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ։

Միևնույն ժամանակ, այսօր «Ալ-Ջազիրայի» արաբական ծառայությանը հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Արաղչին խոսում էր հետպատերազմական Պարսից ծոցի տարածաշրջանի ճակատագրի մասին՝ նշելով, որ ամերիկյան ռազմակայանները ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են արաբական երկրների անվտանգությունը, ուստի կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու։

Կասկած չկա, որ այս պատերազմը ցանկացած ելքի դեպքում էլ անճանաչելիորեն փոխելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը՝ ազդելով նաև հարակից և ավելի հեռու տարածաշրջանների վրա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փող է, որ դուրս են գրում

«Հրապարակ»․ Փող է, որ դուրս են գրում Sat, 04 Apr 2026 08:20:45 +0400 2024 թ. …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով