Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Նիդերլանդներում կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմիերան

Նիդերլանդներում կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմիերան

Thu, 02 Apr 2026 17:08:12 +0400


Մարտի 22-ին-ին Հաագայի Movies that Matter-ում՝ Օսկարի որակավորման կինոփառատոնում, կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող Մարկո Դե Ստեֆանիսի «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմերիան։ Նույն օրը տեղի է ունեցել նաև ֆիլմի համաշխարհային թողարկումը White Rabbit հոսքային հարթակում։ «Հաղթող սերունդ» վավերագրական ֆիլմը նկարահանվել է 12 տարի՝ ներկայացնելով Շահեն Հարությունյանի ճանապարհը՝ 14-ամյա ակտիվիստից մինչև քաղաքական առաջնորդ։

Ֆիլմում ցույց է տրվում, որ Շահենը, շարունակելով Հայաստանի անկախության համար հոր և պապի երկարատաև պայքարը, դիմադրության ավանդույթը վերափոխում է նոր ժողովրդավարական տեսլականի։ Ֆիլմի հանրայնացումը համընկել է կարևոր ժամանակահատվածի՝ 2026 թվականի հունիս 7-ին Ազգային ժողովի ընտրությունների հետ, որին մասնակցում է նաև «Հաղթող սերունդ» քաղաքացիական շարժման և արդեն «Շանթ դաշինք» քաղաքական կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը։

Նրա գլխավորած ուժը 2021 թ․-ին նշանակալի առաջընթաց է գրանցել ՏԻՄ ընտրություններում՝ հաղթելով Կապան համայնքի ընտրություններում։ Ֆիլմն ուղղված է ամբողջ աշխարհի քաղաքանակապես ակտիվ երիտասարդներին և Սփյուռքի համայնքներին՝ Լոս Անջելեսից մինչև Ֆրանսիա, Կանադայից Վրաստան և Ուկրաինա։

Ֆիլմի նպատակն է միավորել մարդկանց՝ անկախ սահմաներից՝ խթանելով երկխոսությունը Հայաստանի ապագայի, քաղաքական փոփոխությունների և քաղաքացիական մասնակցության շուրջ։ Ֆիլմի ռեժիսորն իտալացի Մարկո Դե Ստեֆանին է, որը վավերագրական ֆիլմեր է նկարահանել և բեմադրել տարբեր երկրներում՝ Իտալիայում, Մեքսիկայում, Կոլումբիայում, Նիդերլանդներում և այլն։

«Շահենի պատմությունն ավելին է, քան անձնական պատմությունը․ այն երկրի դիմանկար է, որը փորձում է սահմանել իր ապագան։ Շահենը ֆիլմում նշում է՝ «Ազատությունը ձեռք բերելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը»։ Այս միտքն արդիական է Հայաստանի սահմաններից շատ հեռու՝ ընդգծելով ժողովրդավարության փխրունությունն ամբողջ աշխարհում»,- ասել է Մարկո Դե Ստեֆանիսը։

Շահեն Հարությունյանը, որը ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային, նշել է․ «Սա ինձ համար հուզիչ պահ է, քանի որ ֆիլմում արտացոլված է իմ կյանքը։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ֆիլմի ստեղծմանը։ Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում Մարկոյին և Օֆելիային՝ իրենց բացառիկ աշխատանքի և աջակցության համար։ Ես նաև վերահաստատում եմ մեր շարունակական պայքարը Հայաստանի անկախության և ազատության համար։ Ես լի եմ միասնությամբ և վճռականությամբ ու հավատում եմ, որ Հայաստանը կդառնա իսկապես անկախ, ազատ և ժողովրդավարական երկիր»։ «Հաղթող սերունդ»-ն արտադրել է BIND-ը՝ EiE film-ի հետ համատեղ։

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են նաև Netherlands Film Fund-ը, Netherlands Film Production Incentive-ը, Իտալիայի մշակույթի նախարարությունը, Film Commission Torino Piemonte-ը և Regione Piemonte-ը։ «Հաղթող սերունդ»-ը հասանելի է առցանց՝ White Rabbit հոսքային հարթակում։ www.bindfilm.nl www.thewinninggeneration.com

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը, եթե ընտրի ԵՄ ուղին

Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը, եթե ընտրի ԵՄ ուղին Sun, 05 Apr 2026 19:30:16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով