Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

ՆԱՏՕ-ի ապագան ավելի մշուշոտ է դառնում

ՆԱՏՕ-ի ապագան ավելի մշուշոտ է դառնում

Thu, 02 Apr 2026 18:00:23 +0400


ԵՄ կողմից Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմում օգնելուց հրաժարվելը ուժեղացրել է տարաձայնությունները ՆԱՏՕ-ի ներսում՝ հարցականի տակ դնելով դաշինքի ապագան՝ առհասարակ։ Այս մասին հայտնում է De Telegraaf պարբերականը։ Համաձայն հոդվածի, Եվրոպայում ավելի ու ավելի շատ են տրամադրված իրականացնել ինքնուրույն արտաքին քաղաքականություն։

Զուգահեռաբար՝ ավելի ու ավելի շատանում է դժգոհությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականությունից։ Ունեցած դժգոհությունների եւ տարաձայնությունների բարձրաձայնման առիթ դարձավ ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից Իրանի դեմ սկսած ռազմական գործողությունը։ Պարբերականը հիշեցնում է, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մասնավորապես, չի թույլատրել, որպեսզի ամերիկյան ուժերն օգտագործեն Սիցիլիայի ռազմաբազաները։ Իր օդային տարածքը ամերիկյան ուժերի համար փակել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ ԱՄՆ-ն էլ իր հերթին սկսել է հայտարարել, ինչպես դա արել է Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թե հարցականի տակ է դրված ՆԱՏՕ-ի արդյունավետությունն առհասարակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սրանից էլ լավ բա՞ն

Սրանից էլ լավ բա՞ն Thu, 02 Apr 2026 19:45:35 +0400 Այնքան հաճախ են հնչում իշխանական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով