Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Սպառնացել է սպանել նախագահին

Սպառնացել է սպանել նախագահին

Thu, 02 Apr 2026 20:00:22 +0400


Միացյալ Նահանգներում Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Մասաչուսեթս նահանգի բնակիչ Էնդրյու Էմերալդին, ով մի քանի տարի շարունակ սոցկայքերում հրապարակել է սպառնալիքներ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ սպառնալով սպանել նրան՝ սրախողխող անելով։ Համաձայն նահանգի դատախազության հրապարակած տվյալների, տղամարդը ձերբակալման պահին իր մոտ ունեցել է սառը զենքի մի ամբողջ զինանոց։ Ձերբակալման ժամանակ՝ ՀԴԲ գործակալների առաջ դուրս է եկել ծանր մետաղյա թրով։ Գրառումներից մեկում Էմերալդը հայտնել է, որ մտադիր է գնալ Վաշինգտոն, որպեսզի նախագահ Թրամփին սրախողխող անի։ Այդ գրառումից հետո էլ ՀԴԲ գործակալները նրան վնասազերծման գործողություն են իրականացրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գրոհայիններն հարձակվել են մի քանի գյուղի վրա եւ սպանել 69 մարդու

Գրոհայիններն հարձակվել են մի քանի գյուղի վրա եւ սպանել 69 մարդու Sun, 10 May 2026 …