Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Նույն մանկապարտեզը քարոզարշավի ժամանակ այս անգամ ժողովրդին է «ծախում» Նիկոլը

Նույն մանկապարտեզը քարոզարշավի ժամանակ այս անգամ ժողովրդին է «ծախում» Նիկոլը

Fri, 03 Apr 2026 13:38:13 +0400


Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՊ-ի ողջ թշվառությունը

Նախ 2025 թվականի նոյեմբերի 12-ին Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի բացում է անում Արգիշտի Մեխակյանը, որպեսզի այն ժամանակ քարոզարշավի օրերին նյութ ունենա տալու (այն ժամանակ մանկապարտեզը դեռ ամբողջովին պատրաստ չէր, մի սենյակ վերանորոգեցին շտապ, որ նկարվելու տեղ լինի): Չնայած, որ մանկապարտեզը այն ժամանակ առաջին բացումից հետո փաստացի չէր գործում, բայց Վաղարշապատ համայնքում քարոզարշավի ժամանակ այն «ծախեցին» ժողովրդի վրա:

Հիմա` ուղիղ վեց ամիս անց նույն մանկապարտեզը նորից քարոզարշավի ժամանակ այս անգամ ժողովրդին է «ծախում» Նիկոլը: Փաստացի ստացվում է, որ թիվ 6 մանկապարտեզը քպ-ն սարքել է իր քարոզարշավի մասնիկը:

Հ.Գ. Փողոցը, որի վրա գտնվում է սույն մանկապարտեզը կրում է Արցախի համար կյանք տված Մեխակ Մեխակյանի անունը, տեսնես նիկոլը երբ այն փոխել կտա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչո՞ւ գեթ մեկ անգամ Ալիեւը չխոսեց Ջերմուկից դուրս գալու մասին՝ հանուն Փաշինյանի հռչակած «Քյարքիի»

«Հրապարակ». Ինչո՞ւ գեթ մեկ անգամ Ալիեւը չխոսեց Ջերմուկից դուրս գալու մասին՝ հանուն Փաշինյանի հռչակած «Քյարքիի» …