Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Ըստ Դուրովի՝ Telegram-ն արգելափակելով՝ ՌԴ-ն կրկնում է Իրանի սխալը

Ըստ Դուրովի՝ Telegram-ն արգելափակելով՝ ՌԴ-ն կրկնում է Իրանի սխալը

Sat, 04 Apr 2026 14:00:16 +0400


Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է Ռուսաստանում մեսենջերի արգելափակումը։ Նա նշել է, որ հավելվածը կհարմարվի ստեղծված իրավիճակին։

«Telegram-ը արգելափակվել է Ռուսաստանում, և այնուամենայնիվ, 65 միլիոն ռուսներ այն օգտագործում են ամեն օր VPN-ի միջոցով, որոնցից ավելի քան 50 միլիոնը ամեն օր հաղորդագրություններ են ուղարկում։ Կառավարությունը տարիներ շարունակ փորձում է արգելել նաև VPN-ը։

Նրանց արգելափակման ջանքերը հանգեցրին լայնածավալ բանկային ճգնաժամի. երեկ, կարճ ժամանակահատվածում, կանխիկը դարձավ միակ վճարման միջոցը ամբողջ երկրում», – գրել է Դուրովը։

Ձեռնարկատերը նշել է, որ Իրանը մի քանի տարի առաջ՝ 2018 թվականի ապրիլին, արգելափակել է Telegram-ը, և արդյունքը, նրա խոսքով, «նման էր Ռուսաստանում տեղի ունեցածին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ սխալներ են թույլ տրվել Ռուսաստանում՝ վերջին 30 տարվա տնտեսական կյանքում

Ինչ սխալներ են թույլ տրվել Ռուսաստանում՝ վերջին 30 տարվա տնտեսական կյանքում Wed, 19 Aug 2026 …