Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Ուկրաինայի սարսափելի գիշերը․ զոհերի մեջ երեխա կա

Ուկրաինայի սարսափելի գիշերը․ զոհերի մեջ երեխա կա

Mon, 06 Apr 2026 14:30:21 +0400


Օդեսայի վրա ռուսական բանակի գիշերային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Եվս 10 մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Ըստ Լիսակի՝ ծանր հիվանդներից մեկը գտնվում է նյարդավիրաբուժության բաժանմունքում, իսկ մյուսը՝ այրվածքների վերակենդանացման բաժանմունքում։ Եվս ութ վիրավորների վիճակը միջին է, այդ թվում՝ 2 տարեկան երեխա և 17 և 18 տարեկան դեռահասներ։

Քաղաքի Պրիմորսկի շրջանում վնասվել է բազմահարկ բնակելի համալիր և յոթ մասնավոր տուն։

Կիևի շրջանում էլ վնասվել է բազմահարկ շենք, հինգ մասնավոր տուն, մասնավոր նախադպրոցական հաստատություն, խանութ և 27 մեքենա։

Չեռնիգովի մարզում ռուսական հարձակման հետևանքով վնասվել են երկու էլեկտրակայաններ, ինչի հետևանքով հարյուր հազարավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ամենամեծ անջատումները գրանցվել են Չեռնիգովում, Պրիլուկիում և մարզի երկու շրջաններում։

Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ընկերության տվյալներով՝ Նիժինի շրջանում վնասվել է կարևոր էլեկտրակայան։ Արդյունքում՝ Չեռնիգով և Պրիլուկի քաղաքներում, ինչպես նաև Չեռնիգով և Պրիլուկի մարզերում 340,000 բաժանորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս քաղաքում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ երեխա է ծնվել

Այս քաղաքում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ երեխա է ծնվել Thu, 02 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով