Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել իր հնչեցրած արտահայտության համար

Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել իր հնչեցրած արտահայտության համար

Tue, 07 Apr 2026 11:02:42 +0400


Մարտի 6-ին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար․

«Սիրելի’ հայրենակիցներ,

Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։

Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։

Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչու նրա որդին չի ծառայել բանակում, պատասխանել էր «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոպտագույն սխալ էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ներողություն եմ խնդրում

Կոպտագույն սխալ էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ներողություն եմ խնդրում Sun, 29 Mar 2026 18:55:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով