Աշակերտը դպրոցում դանակահարել և սպանել է ուսուցչուհուն
Tue, 07 Apr 2026 13:30:52 +0400

Ռուսաստանի Պերմի երկրամասում ուսուցիչը մահացել է աշակերտի կողմից դանակահարվելուց հետո։ Այս մասին հայտարարել է Պերմի նահանգապետ Դմիտրի Մախոնինը։
Նրա խոսքով՝ չնայած բժիշկների ջանքերին, Դոբրյանկայի թիվ 5 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Օլեսյա Բագուտին չի հաջողվել փրկել։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ի առավոտյան։ 17-ամյա աշակերտը դպրոցի աստիճանների վրա հարձակվել է ուսուցչուհու վրա և դանակահարել նրան։ Դեռահասը գտնվում է ոստիկանության հսկողության տակ։
Ըստ լրատվամիջոցների՝ նա լուրջ ուսումնական խնդիրներ է ունեցել, իսկ ուսուցիչը պլանավորել է խանգարել նրան քննություններ հանձնել։
Սկզբում հաղորդվել էր, որ տուժածը ծանր վիճակում է, սակայն ավելի ուշ հայտարարվեց նրա մահվան մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր