Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Աշխատակիցներին սկսել են փոխարինել արհեստական բանականությամբ

Աշխատակիցներին սկսել են փոխարինել արհեստական բանականությամբ

Tue, 07 Apr 2026 19:00:37 +0400


Չինաստանում ընկերությունները սկսել են աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին եւ փոխարինել նրանց արհեստական բանականությամբ։ Այս մասին հայտնում է Zhihu կայքը։ Համաձայն հաղորդման, ստեղծված նոր արհեստական բանականության տեխնոլոգիան կարողանում է վարել գործարար գրագրություն, իրականացնել սքրինշոթներ, աշխատանքային նախագծեր, աշխատել փաստաթղթերի հետ։ Այն կարող է նաեւ մարդու շփման ոճը ընդօրինակել։ Արդյունքում, ընկերությունների աշխատակիցները դժգոհել են, որ նախ իրենց խնդրել են առավելագույնս մանրամասն ներկայացնել իրենց կատարած աշխատանքը, ապա այդ տվյալներով ուսուցանել են արհեստական բանականության տեխնոլոգիային, իսկ իրենց հեռացրել աշխատանքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է Tue, 07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով