Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալու նաև Հայաստանի համար

Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալու նաև Հայաստանի համար

Wed, 08 Apr 2026 10:57:15 +0400


Այս պահին կարելի է ասել, որ

1. Այս գիշեր աշխարհը (և, բնականաբար, Հայաստանը) խուսափեցին մի մեծ աղետից, որը կարող էր լիներ, եթե Թրամփը իրականացներ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» իր սպառնալիքը: Վերջնաժամկետն այս գիշերն էր լրանում, բայց Պակիստանի միջնորդությամբ հաջողվեց ստանալ ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական հայտարարությունները` երկու շաբաթով զինադադարի մասին, որոնց ընթացքում նախատեսվում է վերջնական խաղաղություն հաստատել:

2. Եթե այս ամենը իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել, դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնվել է ընդունել Իրանի պայմաններով ձևավորված 10-կետանոց փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:

3. Սա ամբողջությամբ փոխում է մեր տարածաշրջանի ճարտարապետությունը և հաստատում Իրանին որպես տարածաշրջանային հզոր տերություն և, հաշվի առնելով նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, նաև որպես համաշխարհային մեծ խաղաղացող:

4. Անգամ եթե խաղաղությունը ձախողվի, Իրանն արդեն ապացուցել է իր ռազմական և տնտեսական կարողությունները, որոնց հետ ստիպված հաշվի են նստելու գերտերությունները:

5. Եթե այս խաղաղությունը հաստատվի և ամրապնդվի, կարելի է լավատեսությամբ լցվել նաև Հայաստանի շուրջ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ և կարելի կլինի ասել, որ իսկապես Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալիս նաև Հայաստանի համար: Բայց իհարկե դա ոչ մի կապ չի ունենա Նիկոլ Փաշինյանի իբր բերած կեղծ «խաղաղության» հետ:

6. Սա նաև ավելի արդիական է դարձնում Հայաստանն Իրանին և Պարսից ծոցի նավահանգիստներին կապող երկաթուղու կառուցման Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը, բայց դրա մասին ավելի մանրամասն հետագայում:

Վերջում ներկայացնեմ այն 10 կետերը, որոնք ընդունվել են որպես բանակցությունների հիմք.
1. **Միացյալ Նահանգների ոչ ագրեսիայի պարտավորություն** — Միացյալ Նահանգների (և նրա դաշնակիցների) կողմից Իրանի դեմ հետագա հարձակումներ չիրականացնելու վերաբերյալ վստահելի երաշխիք։
2. **Հորմուզի նեղուցի վրա Իրանի շարունակական վերահսկողություն** — Իրանը պահպանում է ինքնիշխանություն և գործառնական վերահսկողություն ռազմավարական ջրուղու վրա։
3. **Իրանի միջուկային հարստացման իրավունքների ընդունում** — Իրանի՝ ուրան հարստացնելու իրավունքի պաշտոնական ճանաչում իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար։
4. **Բոլոր առաջնային ամերիկյան պատժամիջոցների վերացում** — Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուղղակիորեն դրված պատժամիջոցների հանում։
5. **Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում** — Այն պատժամիջոցների հանում, որոնք վերաբերում են օտարերկրյա ընկերություններին կամ երկրներին, որոնք գործարար հարաբերություններ են ունենում Իրանի հետ։
6. **ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում Իրանի դեմ** — Միջազգային պատժամիջոցների և սահմանափակումների վերացում, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից։
7. **ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում** — Միջազգային ատոմային էներգիայի գործակալության բանաձևերի և վերահսկողության դադարեցում, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ։
8. **Պատերազմի վնասների համար փոխհատուցում/վճարում** — Ֆինանսական վերականգնում կամ վճարումներ Իրանին՝ հակամարտության հետևանքով կրած կորուստների և ավերածությունների համար։
9. **Միացյալ Նահանգների մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից** — Ամերիկյան ռազմական ներկայության հեռացում Մերձավոր Արևելքի բազաներից և տեղակայման կետերից։
10. **Թշնամական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում** — Պատերազմի ամբողջական և մշտական ավարտ, այդ թվում՝ Լիբանանում Հեզբոլլահի դեմ իսրայելական հարձակումների դադարեցում և Իրանի դաշնակիցների («Դիմադրության առանցք») ներգրավված ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունների վերացում։

Լևոն Զուրաբյան
ՀԱԿ վարչապետի թեկնածու

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի դեմ հարվածները դադարեցնելու մասին

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի դեմ հարվածները դադարեցնելու մասին Wed, 08 Apr 2026 15:00:32 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով