Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում

«Հրապարակ»․ ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում

Fri, 10 Apr 2026 08:00:41 +0400


Պարզվում է՝ ԵՄ դիտորդները, իրենց առաքելությունը թողած, ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում։

Անգամ լուրջ միջադեպեր գրանցելիս ծածկադմփոց են անում, որպեսզի ստվեր չգցեն կեղծ խաղաղության վրա։

Մեր տեղեկություններով, փետրվարի 24-ին Շորժայի մոտակայքում դիտորդները հայտնվել են կրակահերթի տակ, երկու մեքենայով սահմանը հսկելու ընթացքում նրանց վրա կրակ են բացել, ընդ որում՝ դիտորդները կրել են նախատեսված տարբերանշաններ եւ ադրբեջանական կողմին նախապես տեղեկացրել իրենց այցի մասին։ Տուժածներ չեն եղել, առաքելության անդամներն անմիջապես վերադարձել են իրենց մեքենաները, զեկուցել միջադեպի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններին։ Սակայն այս մասին որեւէ կողմ հայտարարությամբ հանդես չի եկել՝ վախենալով խաթարել «խաղաղության» գործընթացը։

Ի դեպ, պատմում են, որ դիտորդական խմբի ղեկավար Մ․ Ռիտերի՝ Հայաստանից հեռանալուց հետո մնացած խումբը բարձիթողի վիճակում է հայտնվել, թերեւս հասկանում են, որ իրենց ներկայությունն այլեւս անիմաստ է, եւ սահմանում հսկողության փոխարեն իրենց ժամանակը զվարճանքի կենտրոններում են անցկացնում։

Մեր ձեռքի տակ են հայտնվել լուսանկարներ, որոնցից երեւում է, որ դիտորդներն այցելում են սաունաներ, ռեստորաններ կամ պարզապես զվարճանում են բնության գրկում։ Եվրոպացիների սիրելի վայրերը դարձել են Ծաղկաձորի «Դահուկ» ռեստորանը, Մարտունի քաղաքի «Խրճիթ»-ը եւ երեւանյան սաունաները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը արաբական երկրներից փոխհատուցում է պահանջում «պատերազմին մեղսակից լինելու համար»

Իրանը արաբական երկրներից փոխհատուցում է պահանջում «պատերազմին մեղսակից լինելու համար» Tue, 14 Apr 2026 10:00:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով