Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից երեխաներ են զոհվել, վթարի մասնակիցներից մեկն օտարերկրացի է

Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից երեխաներ են զոհվել, վթարի մասնակիցներից մեկն օտարերկրացի է

Fri, 10 Apr 2026 16:10:31 +0400


Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեր տեղեկություններով, վթարի մասնակիցներից մեկը եղել է օտարերկրյա քաղաքացի, հավանաբար՝ չինացի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանական ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան

Ադրբեջանական ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան Fri, 20 Mar 2026 16:30:30 +0400 Ղազախստանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով