Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին

Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին

Fri, 10 Apr 2026 16:46:33 +0400


«Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին»,- ասուլիսի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինք չստեղծելու թեման՝ նշելով, որ Սամվել Կարապետյանի ուժի հետ շատ լուրջ բանակցություններ են տարել և շատ մոտ էին դաշինքի կնքմանը։

«Դուք գիտեք, որ մենք 2 տարի շարունակ զբաղված էինք համախմբման գործընթացով, երբ դեռ Սամվել Կարապետյանի ուժը չէր հայտնվել ասպարեզում։ Իսկ երբ իրենք հայտնվեցին, իրենց հայտը բավականին ուժեղ էր և հասկանալի դարձավ, որ եթե նման բևեռ ստեղծելու ցանկություն ունենք, դա պետք է լինի իրենց հետ։ Մեր կարծիքով, եթե ստեղծվեր այդ դաշինքը, Հայաստանում տեղի կունենար հեղափոխական վերելքի էֆեկտ: Ըստ երևույթի իրենց հաշվարկներն ուրիշ ուղղությամբ գնացին, ուրիշ ստրատեգիայի կողմնակից են, ավելի շատ ընտրական տեխնոլոգիաների վրա են փորձում կառուցել իրենց ստատեգիաները»,- շարունակեց Զուրաբյանը՝ նշելով, որ հարգում են այդ որոշումը։ «Ի վերջո նույն գործն ենք անում՝ ազատել երկիրն ազգակործան պատուհասից»,- եզրափակեց նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ա՞ռ եք համարում», թե՞ «իգնոր» եք անում. ուղիղ հարցեր Լոռու մարզպետին

«Ա՞ռ եք համարում», թե՞ «իգնոր» եք անում. ուղիղ հարցեր Լոռու մարզպետին Tue, 14 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով