Ի՞նչ է այս անգամ առաքվել Ադրբեջանից Հայաստան․ մանրամասներ
Sat, 11 Apr 2026 11:53:14 +0400

Ադրբեջանը դիզվառելիքի նոր խմբաքանակ է ուղարկում Հայաստան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 15 վագոն (887 տոննա) դիզելային վառելիք»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
Տարեսկզբին էլ՝ 2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր