Խորհրդարանական ընտրություններ՝ Հունգարիայում․ Օրբանի երկարամյա ղեկավարումը ռիսկի տա՞կ է

Խորհրդարանական ընտրություններ՝ Հունգարիայում․ Օրբանի երկարամյա ղեկավարումը ռիսկի տա՞կ է

Sun, 12 Apr 2026 11:30:02 +0400


Կիրակի վաղ առավոտյան մեկնարել են Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները։

Մասնակցում են հինգ կուսակցություններ, սակայն իրական մրցակիցներն են երկուսը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդեսը» և Պետեր Մադյարի «Տիսա»-ն, որը հիմնադրվել է 2020 թվականին (Մադյարը լքել է իշխող կուսակցությունը՝ անցնելով ընդդիմության կողմը 2024 թվականին)։

Ընտրողները մինչև ժամը 19:00-ն կքվեարկեն միամանդատ ընտրատարածքում թեկնածուի համար (199 տեղերից ընդհանուր առմամբ 106-ը կբաշխվեն այս կերպ) և կուսակցության համար։ Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% շեմը։

«Ֆիդեսից» և «Տիսա»-ից բացի, ընտրողները կկարողանան քվեարկել ձախակողմյան Դեմոկրատական ​​Կոալիցիային, «Երկպոչ շուն» կուսակցությանը և ծայրահեղ աջ «Մի Հազանկին» («Մեր Հայրենիք») կուսակցությանը։ Հարցումների համաձայն, միայն վերջինս ունի 5% շեմը հաղթահարելու հնարավորություն։

Անկախ հարցումները կանխատեսում են ընդդիմության հաղթանակը, սակայն կառավարությանը մոտ կանգնածները ակնկալում են, որ Օրբանի կուսակցությունը կպահպանի իր խորհրդարանական մեծամասնությունը։ Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ ձայները պետք է հաշվարկվեն ոչ ուշ, քան հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ը։

Հետաքննություն սկսել արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի նկատմամբ։

Հատկանշական է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ընտրություններից առաջ եկավ Օրբանին աջակցելու: Նա գովեց վարչապետին հունգար ժողովրդին պաշտպանելու և «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հաջողությամբ լուծելու» համար արած ամեն ինչի համար: Նա նաև մեղադրեց Բրյուսելին խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնպես աջակցություն հայտնեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Վուչիչը հայտարարեց, որ «անկախ հունգարական ընտրությունների արդյունքից», ինքը աջակցում է Օրբանին և շնորհակալություն է հայտնում նրան «ամեն ինչի համար»։

Ռուսաստանը ևս անթաքույց սատարում է Օրբանին, Թուրքիան էլ, Հունգարիային համարելով թյուրքական համայնքի անդամ, իր քաջալերանքն է հայտնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Քաղաքակիրթ ու քրիստոնյա Երեւանը չի ընդունում այս իշխանություններին ու այս վարչապետին

«Հրապարակ»․ Քաղաքակիրթ ու քրիստոնյա Երեւանը չի ընդունում այս իշխանություններին ու այս վարչապետին Thu, 28 May …