Մանրամասներ ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակից
Mon, 13 Apr 2026 12:45:15 +0400

Ապրիլի 10-ին Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծանր և ծայրահեղ ծանր։ Նրանք այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության տակ։
Առողջապահության նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ՝ տուժածների վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, և բուժանձնակազմը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը նրանց կյանքը փրկելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան տղաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և միացված են արհեստական շնչառության սարքին։ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Նույնպես ծայրահեղ ծանր վիճակում է երեխաների մայրը՝ 27-ամյա կինը, որը նույնպես գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր