Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել

Tue, 14 Apr 2026 08:20:19 +0400


«Հրապարակ»-ը տարեսկզբին գրել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը 2025-ի տարեվերջին փոխվել է 20 միլիոն դրամ գրավով։ Սակայն դատախազությունն այդքան էլ հաշտ չէ խափանման միջոցի այս փոփոխության հետ․ տեղեկացանք, որ վերաքննիչից մերժում ստանալուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ դատարան բողոք է տարել` նախկին վարչապետի խափանման միջոց գրավ կիրառելը բեկանելու մասին: Նա պահանջում է վճռաբեկից` բեկանել գրավը եւ սահմանել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։ Նպատակն այն է, որ Աբրահամյանին արգելեն ՀՀ-ից դուրս գալ։ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով: Գործը հարուցվել է դեռ 2018-ին, դատարան է մտել միայն 7 տարի անց:

Փաստացի, Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի: Պետությունը նաեւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել, Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։ Պատասխանողների թվում են անգամ նախկին վարչապետի վարորդը, թիկնապահը, որոնց անունով ձեւակերպված գույքը դատախազությունը համարում է, որ պատկանում է նախկին վարչապետին, ուստի պահանջում է պետությանը վերադարձնել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւանում: Բացի այդ, պահանջում են 20 ավտոմեքենա, 20 ընկերությունում մասնակցություններ եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 55 միլիոն դոլար։ Գործը քննվում է 2023 թվականից: Վերջերս մի հայց էլ ներկայացվեց նրա եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի եւ նրան փոխկապակցված անձանց դեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայց եմ ներկայացրել դատարան՝ վիճարկելու ԵՊՀ ռեկտորի ապօրինի հրամանը․ Խաչիկ Գալստյան

Հայց եմ ներկայացրել դատարան՝ վիճարկելու ԵՊՀ ռեկտորի ապօրինի հրամանը․ Խաչիկ Գալստյան Fri, 11 Sep 2026 …