Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Նրան պատասխանատվությա՞ն կենթարկեն

Նրան պատասխանատվությա՞ն կենթարկեն

Tue, 14 Apr 2026 12:55:02 +0400


Դատախազության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա է անցկացվել, որը վերաբերում էր վերջին օրերին համացանցում տարածված մի տեսանյութի, որտեղ անհայտ անձը վիրավորական և նվաստացնող արտահայտություններ էր հնչեցրել արցախահայության, մասնավորապես՝ կանանց հասցեին։

Լրագրողների հետ զրույցում «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը նշեց, որ նման խոսույթը վտանգավոր է և խորացնում է հասարակության ներսում առկա պառակտումները։ Նրա խոսքով՝ եթե նման երևույթները ժամանակին չկանխվեն և չվերացվեն, դրանք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել ազգային միասնականության տեսանկյունից։

Իսրայելյանը նաև ընդգծեց, որ իրավապահ մարմիններն ունեն բավարար գործիքակազմ՝ նման վարք դրսևորած անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Նա պահանջեց, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն՝ կանխելու նմանատիպ դեպքերի կրկնությունը ապագայում։

Միաժամանակ, շարժման հիմնադիրը չի բացառել, որ տեղի ունեցածի հետևում կարող են կանգնած լինել որոշակի ուժեր՝ նույնիսկ ենթադրելով հնարավոր համակարգված բնույթ։

Ակցիայի մասնակիցները Դատախազությունից պահանջել են պարզել դեպքի բոլոր հանգամանքները և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել վիրավորական արտահայտություններ հնչեցրած անձին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե որևէ անձ փորձի այդքանից ավել նվիրատվություն կատարել, պատասխանատվություն կա

Եթե որևէ անձ փորձի այդքանից ավել նվիրատվություն կատարել, պատասխանատվություն կա Wed, 11 Mar 2026 16:10:23 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով