Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Կեղծ տեղեկատվություն են փորձել ներկայացնել

Կեղծ տեղեկատվություն են փորձել ներկայացնել

Tue, 14 Apr 2026 13:21:15 +0400


Բագրատ Սրբազանի գործով պաշտպանները կտրուկ են արձագանքել ԱԺ-ում հնչած հայտարարություններին՝ պնդելով, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ասուլիսի ընթացքում փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ Քննչական կոմիտեի նախագահը փորձել է ներկայացնել կասկածելի տվյալներ՝ պնդելով, թե գործում առկա է Բագրատ Սրբազանի ձեռքով գրված փաստաթուղթ։ Նրա խոսքով՝ նման պնդման համար անհրաժեշտ են հստակ և անհերքելի ապացույցներ, մասնավորապես՝ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացություն, որը, ըստ պաշտպանի, երբևէ չի իրականացվել։

Խուդոյանը ընդգծել է, որ նույնիսկ առանց մասնագիտական գիտելիքների հնարավոր է նկատել՝ տվյալ փաստաթուղթը չի համապատասխանում Բագրատ Սրբազանի ձեռագրին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է երրորդ անգամ փորձել

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է երրորդ անգամ փորձել Wed, 09 Sep 2026 08:15:00 +0400 …