Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին

Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին

Tue, 14 Apr 2026 14:07:21 +0400


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հյուրընկալվել է պետական «Anadolu» լրատվական գործակալության «Խմբագրի սեղան» հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասին և հայ-ադրբեջանական գործընթացին։

«Մեր հարավային սահմանները դարպաս են դեպի Մերձավոր Արևելք և Մերձավոր Արևելքի ցանկացած անապահով վիճակ եթե հասնի մեզ, ապա պիտի փնտրենք Մերձավոր Արևելքի անվտանգության հարցում կայուն կարգավորում, այնպես չէ՞։ Մենք էլ հենց այդ գործընթացի մեջ ենք»,- նախարարի խոսքերը մեջբերել է Ermenihaber-ը։

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան սահման ունի նաև Կովկասի հետ ու ընդգծել.

«Կովկասի պատերազմներն ու անկանոնությունը գալիս մեզ է հասնում։ Այդ պատճառով մենք այնտեղ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում կարգուկանոնի և անվտանգության ապահովման, ինչպես նաև անվտանգության համակարգի հարցերում։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում մենք հսկայական ջանքեր են գործադրել, սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև հմուտ դիվանագիտություն, որպեսզի այդ թեժ բախումը չազդի Թուրքիայի վրա։ Մենք հաշվի ենք առնում նաև տարածաշրջանային երկրներին, համաշխարհային տերություններին և բազում այլ գործոններ»։
Написать в Արա Ալոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դեպի Մերձավոր Արեւելք ավիաթռիչքները դեռեւս կլինեն սահմանափակ

Դեպի Մերձավոր Արեւելք ավիաթռիչքները դեռեւս կլինեն սահմանափակ Fri, 10 Apr 2026 18:00:43 +0400 Ավիացիոն անվտանգության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով