Նախագահը փոխում է գյուղերի ռուսալեզու անվանումները
Tue, 14 Apr 2026 17:00:35 +0400

Ղրղզստանի իշխանությունները նախատեսում են մինչև 2027 թվականի վերջը փոխել երկրի գյուղերի ռուսալեզու անվանումները: Այս մասին հայտարարել է նախագահ Սադիր Ժապարովը Օշի մարզի Ալայ շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք նախատեսում ենք այս աշխատանքն ավարտել հաջորդ տարի», – ասել է նա:
Ժապարովի խոսքով՝ նա նաև դեմ է Ղրղզստանի հայտնի պատմական դեմքերի անուններով բնակավայրերը անվանակոչելուն:
Ժապարովի՝ 2021 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր, Ղրղզստանի ավելի քան 15 բնակավայրերի ռուսալեզու անվանումները պաշտոնապես փոխվել են:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր