Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Կուսակցությանը չգրանցելուն էլ ենք պատրաստ

Կուսակցությանը չգրանցելուն էլ ենք պատրաստ

Thu, 16 Apr 2026 13:29:53 +0400


Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը անդրադարձավ հարցին, թե արդյոք այս գործընթացների նպատակը կարող է լինել «Ուժեղ Հայաստան»-ին ընտրություններին չթողնելը, նա հայտարարեց, որ նման սցենարը իրական չի համարում՝ ընդգծելով, որ դա կասկածի տակ կդնի ընտրական գործընթացի լեգիտիմությունը։

Ղազինյանը պնդեց, որ իրենք պատրաստ են բոլոր հնարավոր զարգացումներին, այդ թվում՝ կուսակցության չգրանցման տարբերակին, սակայն այս պահին չեն մանրամասնում իրենց հակազդման քայլերը։

Նա նաև քննադատեց իշխանությանը՝ նշելով, որ սոցիալական որոշ քայլեր, օրինակ՝ կենսաթոշակների կամ աշխատավարձերի բարձրացումները, ներկայացվում են որպես քաղաքական ազդեցության միջոցներ։

Վերջում նա ընդգծեց, որ, իրենց համոզմամբ, իրականացվող ճնշումները չեն հասնելու իրենց նպատակին և չեն կարող կասեցնել կուսակցության գործունեությունը։

«Պատրաստ ենք բոլոր տարբերակներին, այդ թվում կուսակցությանը չգրանցելուն»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ դիմադրության փուլի սկիզբը․ հայտարարություն

Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ դիմադրության փուլի սկիզբը․ հայտարարություն Sat, 04 Jul …