Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Անզգույշ հայտարարություն անելու փոխարեն մարզպետին խորհուրդ կտայի՝ ասեր՝ ինչո՞վ է աջակցել․ փոխքաղաքապետ

Անզգույշ հայտարարություն անելու փոխարեն մարզպետին խորհուրդ կտայի՝ ասեր՝ ինչո՞վ է աջակցել․ փոխքաղաքապետ

Fri, 17 Apr 2026 17:30:25 +0400


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հայտարարությանը, թե Գյումրի քաղաքի կառավարումը «տապալված է», հակադարձում են Գյումրու փոխքաղաքապետերը։

​Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, ամփոփելով քաղաքային իշխանության ղեկը ստանձնելու մեկ տարին, մարզպետի քննադատությունը որակեց որպես պոպուլիզմ։

​«Թողնում եմ այդ ամենը մեր գյումրեցիների գնահատականին, որովհետև պոպուլիզմը և գեղեցիկ մտքեր շարադրելը 8 տարիների ընթացքում քայքայել է Հայաստանի Հանրապետությունը։ Բա ո՞ւր է գործը, աշխատանքը»,- նշեց Առաքելյանը։

​Նա շեշտեց, որ իրենց ծրագրի 31 կետից 22-ն արդեն իսկ կատարված է, իսկ ասֆալտապատման աշխատանքները, նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, միշտ էլ մեկնարկել են մայիսի կեսերից։

«Փոսերը մեր գալով չեն գոյացել»,֊ասաց նա։

​Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն էլ իր հերթին անդրադարձավ փողոցների վիճակին՝ ընդգծելով, որ ապրիլից արդեն իսկ մեկնարկել են փոսալցման աշխատանքները։
​

«Այնպես չէ, որ մենք եկանք՝ էդ փոսերը գոյացան Գյումրիում. դա տարիների կուտակվածի արդյունքն է, մենք էլ կատարելու ենք որակով ու հետևողական»,- ասաց Մանուկյանը։

Փոխքաղաքապետը մարզպետին խորհուրդ տվեց թիրախավորելու փոխարեն ներկայացնել մարզային կառույցի իրական աջակցությունը քաղաքին.

​«Մարզպետին խորհուրդ կտայի, որ ոչ թե նման կոշտ ու կոպիտ պատասխան տար, այլ ասեր՝ ինչո՞վ է աջակցել քաղաքային իշխանություններին, որտեղ ի՞նչ աջակցություն է ցուցաբերել, որ մենք չենք ընդունել կամ չենք արել»։

​Ըստ քաղաքային իշխանության ներկայացուցիչների՝ կատարված աշխատանքը տեսանելի է, և հենց գյումրեցին պետք է տա վերջնական գնահատականը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժամանակն է լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին

Ժամանակն է լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին Fri, 25 Sep 2026 18:30:11 +0400 «Ուժեղ Հայաստան» …