Ֆուտբոլային ակումբի սեփականատեր է դարձել
Fri, 17 Apr 2026 22:00:47 +0400

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսին ձեռք է բերել «Կորնելիա» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնում։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Սա վկայում է այն մասին, որ Մեսին շարունակում է սերտ կապվածություն ունենալ Բարսելոնայի հետ եւ ձգտում է զարգացնել Կատալոնիայում տեղացի սպորտային տաղանդներին։ Դա կապվածություն էր, որը ձեւավորվել է այն տարիներին, երբ լեգենդար մարզիկը հանդես էր գալիս «Բարսելոնայում» եւ պահպանվել է մինչեւ այսօր»,- ասված է «Կորնելիա» ակումբի Մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր