Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Խոշոր վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Խոշոր վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Sun, 19 Apr 2026 18:15:28 +0400


Ապրիլի 18-ին, ժամը 20։03-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

Երկու տուժած հոսպիտալացվել են, ևս երկու տուժած հրաժարվել են հոսպիտալացումից։

Փրկարարները երեք տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են «Nissan» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից

Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից Tue, 05 May 2026 22:15:37 +0400 Մայիսի …