Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Այսօր մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները․ Ալիևի ուղերձը

Այսօր մենք տեսնում ենք Հայաստանի հետ խաղաղության օգուտները․ Ալիևի ուղերձը

Mon, 20 Apr 2026 12:42:13 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի մասնակիցներին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մեր հանդիպումը տեղի է ունենում գլոբալ անորոշության բարձրացման ժամանակաշրջանում։ Աշխարհաքաղաքական լարվածության և հակամարտությունների սրացումը շարունակում է ընդգծել միջազգային խաղաղության և անվտանգության փխրունությունը, ինչպես նաև տասնամյակների զարգացման ձեռքբերումների խոցելիությունը։ Այս համատեքստում Ադրբեջանը վերահաստատում է իր անսասան հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին»,-ասվում է Ալիևի ուղերձում։

Դրանում նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին և վերջին գլոբալ փոփոխություններին.

«2021 թվականին այս պատվավոր հավաքին իմ առաջին ելույթից ի վեր Հարավային Կովկասը խորը փոխակերպումների է ենթարկվել։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սկսել է խաղաղության օրակարգը Հայաստանի հետ։ Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Այսօր մենք տեսնում ենք այս խաղաղության օգուտները։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները մեկնարկել են, և Ադրբեջանն այժմ հեշտացնում է Հայաստանի համար տարանցիկ մուտքը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց

«ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Sun, 19 Apr 2026 23:30:38 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով