Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Կա հստակ օրակարգ ու տեսլական

Կա հստակ օրակարգ ու տեսլական

Wed, 22 Apr 2026 16:54:26 +0400


Լրագրողների հետ զրույցում Գոհար Մելոյանը հայտարարել է, որ այսօր սկսվում է «Ուժեղ Հայաստան» նախաձեռնության մեկնարկը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժը գնում է հաղթարշավի և նպատակ ունի հասնել բացարձակ մեծամասնական հաղթանակի։

Մելոյանը քննադատել է գործող իշխանություններին՝ նշելով, որ նրանք, ըստ իր գնահատման, ստանձնել են նաև քննիչի, դատավորի և դատախազի դերեր։ Նա անդրադարձել է նաև տարածված ձայնագրություններին՝ ընդգծելով, որ դրանք դեռևս չեն անցել փորձաքննություն, և մինչ այդ հնարավոր չէ հստակ ասել՝ ովքեր են դրանց հեղինակներն ու մասնակիցները։

Նա հավելել է, որ իրենց քաղաքական ուժն ունի հստակ օրակարգ և տեսլական, և նպատակ ունի գործել ինչպես օրենքի, այնպես էլ բարեվարքության շրջանակներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ընտրական ցուցակները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գործնականում որտեղ է «ծախվածությունը»

Գործնականում որտեղ է «ծախվածությունը» Wed, 29 Apr 2026 21:15:59 +0400 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով