Հանցագործին նոր հանցագործություն տալու լեգիտիմ իրավունք է տալիս

Հանցագործին նոր հանցագործություն տալու լեգիտիմ իրավունք է տալիս

Fri, 24 Apr 2026 16:15:19 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է:

– Նիկոլ Փաշինյանն անձամբ քանիցս հայտարարել է, որ Ցեղասպանության ճանաչման հարցն իր իշխանության համար առաջնահերթություն չէ, ինքը պատմական արդարություն հաստատելու խնդիր չի տեսնում: Ցեղասպանության թանգարանի տնօրենին անձամբ հրամայեց աշխատանքից ազատել այն բանի համար, որ վերջինս համարձակվել էր ԱՄՆ փոխնախագահին Ցեղասպանության մասին պատմող գիրք նվիրել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էլ նորոգման անվան տակ` քանդեցին, ըստ մասնագետների` հուշարձանի քարերին բավականին վնաս տվեցին: Եթե Փաշինյանի իշխանությունն ինչ-որ կերպ վերարտադրվեց, հնարավո՞ր է առհասարակ ապրիլի 24-ը հանեն հայերի օրացույցից` որպես Հայց ցեղասպանության օր, իսկ մարդկանց, ասենք, արգելեն այցելել հուշահամալիր, կամ ինչ-որ ժամանակ անց` ապամոնտաժեն հուշահամալիրը….

– Ես կարծում եմ, որ Արցախի հետ տեղի ունեցածից հետո հասարակության մոտ հարցեր ընդանրապես չպետք է լինեին, կապված այն բանի հետ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը: Ես կարող եմ ընդամենը երկու տարեթիվ նշել. 2022 թվականի հոկտեմբերի 6: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը Պրահայում 120 հազար հայերի հետ մեկտեղ` Արցախը հանձնեց Ադրբեջանին, տեղի ունեցավ էթնիկ զտում, ինչից հետո Ադրբեջանը գրավեց ողջ Արցախը, մոտենալով մեր տներին` ՀՀ սահմաններին: Դրանից հետո Իլհամ Ալիևի ջանքերով և ֆինանսավորմամբ` կյանքի կոչվեց «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը: 2026 թվականի մարտի 11-ին էլ Նիկոլ Փաշինյանը Եվրապառլամենտում ուղերձ հղեց ամբիոնից, պնդելով, որ հրաժարվում է Ղարաբաղյան շարժումից և վերջնականապես փակում է այդ էջը, սա էլ քիչ է` փակում է նաև արցախցիների Արցախ վերադառնալու հարցը: Դրանից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ կերպով սկսեց քանդել հայկական եկեղեցիները` Ստեփանակերտի մայր տաճարը հավասարեցնելով հողին: Երբ մենք պայքարում էինք մեր իրավունքների համար, դաշնակիցներ էինք գտնում և ամրապնդում մեր անվտանգությունը, վտանգը փաստացի մեզանից շատ հեռու էր: Այժմ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հրաժարվում են հայ մարդու իրավունքների պաշտպանությունից, բայց թշնամին չի մոռանում, որ մենք հայ ենք և մոտենում է մեր տներին: Ցեղասպանությունից հրաժարվելը ևս այս տրամաբանության մեջ է: Հրաժարվելով Հայոց Ցեղասպանության ճանաչումից, մենք ավելացնում ենք անվտանգության ռիսկերը, դրանք չեզոքացնելու փոխարեն: Ադրբեջանին և Թուրքիային Փաշինյանը հերթական ցեղասպանության հնարավորությունն է տալիս: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բոլոր հնարավոր հարցերին վերջակետ է դնում, սակայն դրանք մեծ հանցագործություններ են: Հանցագործին նոր հանցագործություն տալու լեգիտիմ իրավունք է տալիս: Երբ ինչ-որ մեկը մարդ է սպանում, մենք չենք ասում` դե հիմա այդպես ստացվեց, ոչինչ, կարիքից դրդված այն տեղի ունեցավ և այլն: Մարդը արել է հանցագործություն, նրան պետք է պատժել, նոր հնարավոր հանցագործությունները կանխարգելելու համար: Եթե Ալիևին այժմ դու ասում ես` լավ ես արել, որ սպանել ես մեզ, վաղը նա նորից է նույն բանն անելու: Սա պարզ տրամաբանություն է: Եթե այս մարդիկ վերարտադրվեն, թուրքերի առաջ Հայաստան մտնելու բոլոր հնարավոր դռները բացելու են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում․ Վարդևանյան

Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում․ Վարդևանյան Fri, 24 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով