Հունգարիան առաջին անգամ կարող է կույր նախարար ունենալ․ կանայք ևս շատ են

Հունգարիան առաջին անգամ կարող է կույր նախարար ունենալ․ կանայք ևս շատ են

Fri, 24 Apr 2026 22:00:17 +0400


Հունգարիայի «Տիսա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը հաղթեց ընտրություններում, երկրի պատմության մեջ առաջին անգամ կույր քաղաքական գործիչ Վիլմոշ Կատաի-Նեմետին նշանակել է սոցիալական և ընտանեկան հարցերի առաջին նախարար։

Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Կատաի-Նեմետն այժմ պատասխանատու կլինի մատչելիության և հավասար հնարավորությունների համար։ Նա կորցրել է տեսողությունը 16 տարեկանում։

«Նրա նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ծննդավայրից կամ ծագումից, հասանելիություն ունենա բարձրորակ առողջապահությանը և կրթությանը», – ասել է Մադյարը։

Ապրիլի 24-ին, ուրբաթ օրը, Մագյարը նաև հայտարարել է, որ իր կաբինետում կներառվի կին կրթության նախարար։ Վերջին օրերին նա արդեն կանանց է առաջադրել խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի և իր «Տիսա» կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հերիք է մարդկանց ապուշի տեղ դնեք

Հերիք է մարդկանց ապուշի տեղ դնեք Fri, 24 Apr 2026 20:15:34 +0400 Վարչապետի հետ մեկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով