Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Ես ոչ Նիկոլ Փաշինյանին եմ լսում, ոչ էլ էդ երգն էի լսել․ աղմկահարույց միջադեպի հետքերով

Ես ոչ Նիկոլ Փաշինյանին եմ լսում, ոչ էլ էդ երգն էի լսել․ աղմկահարույց միջադեպի հետքերով

Mon, 27 Apr 2026 14:35:39 +0400


Քաղաքացու օրվան նվիրված Այգեզարդ գյուղի Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի էր ունեցել միջոցառում, որի ժամանակ հնչել էր ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի «Իրական Հայաստան» երգը։ Տեսանյութը հրապարակվել էր դպրոցի ֆեյսբուքյան էջում, ապա կարճ ժամանակ անց՝ բարձրացված աղմուկից հետո հեռացվեց։

«Հրապարակ»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նունե Բաբլոյանը հայտնեց, որ որևէ միտում չի եղել տեսանյութը հրապարակելու կամ հեռացնելու տակ․ «Կողքից ինձ ասացին, որ կարիք չկար հրապարակելու, ես էլ զանգել եմ փոխտնօրենին, ասել եմ, որ հեռացնի տեսանյութը։ Բայց ուզում եմ հասկանալ, թե դրա տակ ի՞նչ կար, որ մտածում եք՝ քաղաքական երգ է, ես աղմուկ բարձրանալուց հետո նոր միացրել եմ երգը ու ուշադիր լսել, որևէ քաղաքական ենթատոքստ չեմ տեսել»։

Դիտարկմանը, որ դա ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի երգն է՝ Բաբլոյանը պատասխանեց․ «Էսօր ամբողջ օրը ես մտքերի մեջ եմ ընկել, ախր ընդհանրապես կապ չունեմ, կուսակցական չեմ, որևէ կուսակցության չեմ պատկանել երբևէ ու չեմ պատկանում, ուղղակի երեխաները նվագել են, երգել են, էջում հրապարակել ենք։ Էնքան չեմ լսել էդ երգը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանին, չեմ էլ ամաչում դրա մասին բարձրաձայնելուց, ընդհանրապես չեմ մտածել, որ այդ երգը կարող է քաղաքական բաղադրիչ ունենալ։ Մենք ընդամենը քաղաքացու օր էինք շնորհավորել, չհասկացա էլ ոնց էս պատմության մեջ ընկա։ Լրատվականներից ենք առաջինը լսել դրա մասին ու ապշած ենք մնացել, դրա համար էլ ջնջեցինք»։

Բաբլոյանը նշեց, որ մարզպետարան էլ է զանգել, տեղեկացրել խնդրի մասին, մարզպետարանից էլ հայտնել են, որ պարզաբանում կտարածեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին

«Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Sun, 26 Apr 2026 21:43:38 +0400 Աշխատանքի և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով