Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում

«Հրապարակ»․ Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում

Thu, 30 Apr 2026 08:15:21 +0400


Ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցից երեկ անակնկալի էին եկել նաեւ ՔՊ-ական պատգամավորները։

Նրանք նախապես ոչինչ չեն իմացել ո՛չ այցի, ո՛չ էլ, առավել եւս՝ օրակարգի մասին, տեղեկացել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական օդանավը, եւ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երեւան:

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, որը Մհեր Գրիգորյանի հետ միասին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։

Սակայն ավելի ուշ քաղաքական կուլիսներում խոսում էին, որ այցը ոչ թե սահմանազատման հարցերին է վերաբերում, այլ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստանում բնակեցնելուն։

Տեղեկությունների համաձայն, Մուստաֆաեւի հետ ադրբեջանցի գործարարներ էլ են ժամանել Հայաստան, եւ Աղվերանի «Աբրիկոտ» ռեստորանում հայ կոլեգաների հետ հանդիպում է կայանալու՝ երկկողմ տնտեսական հարցերի վերաբերյալ։ Հայկական կողմից հիմնականում այն գործարարներն են եղել, ովքեր վերջերս մասնակցում էին Փաշինյանի հետ նախաճաշին։

Սա ավելի շատ ստուգողական այց է, փորձում են հայ ժողովրդի ռեակցիան ստուգել, այլ կերպ ասած՝ ադապտացնել հետագայում ադրբեջանցիների հետ համակեցության մտքին։

Խոսվում է, որ գործընթացը կմեկնարկի ընտրություններից հետո, եթե Փաշինյանը վերընտրվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գևորգ Պապոյանն ադրբեջանական մամուլի «աստղն» է դարձել

Գևորգ Պապոյանն ադրբեջանական մամուլի «աստղն» է դարձել Fri, 01 May 2026 18:15:57 +0400 Ադրբեջանական Haqqin.az-ը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով