ՌԴ-ում արգելվել է ՀՀ-ում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը
Thu, 30 Apr 2026 15:18:01 +0400

ՌԴ պետական «Честный знак» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի պահանջով արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։
Նշվում է, թե սահմանափակումները մտցվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026-ի մարտի 27-ն արտադրված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում: Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, թե, իբր, նմուշները պարունակում էին պարտադիր պահանջների խախտումներ: Սահմանափակումները մտցվել են քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար: Սահմանափակումները վերաբերում են տարբեր փաթեթավորումների արտադրանքի թողարկման ինը ամսաթվերի:
ՀիԱպրիլի 27-ին կասեցվել էր 338,000 շշի վաճառքը։ Սա ժամանակավոր սահմանափակումների ենթակա ապրանքների ընդհանուր թիվը հասցնում է 1,4 միլիոն միավորի։ Մինչև լրացուցիչ ստուգումների ավարտը և թույլտվություն ստանալը՝ ապրանքի վաճառքը չի թույլատրվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր