Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով

Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով

Thu, 30 Apr 2026 15:00:37 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունը և թույլ չի տա դրա հետագա չարաշահումը երրորդ երկրների կողմից։

«Այսօր՝ տարածաշրջանի ամենամեծ ներխուժումից, համաշխարհային ճնշողների ագրեսիայից և Միացյալ Նահանգների ամոթալի ձախողումից երկու ամիս անց, նոր գլուխ է գրվում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում», – ասել է Խամենեին իրանական պաշտոնական լրատվամիջոցների կողմից հրապարակված ուղերձում։

Տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաները վտանգ են ներկայացնում ընդունող երկրների համար և թույլ են տալիս Իրանին իրենց տարածքը դիտարկել որպես օրինական թիրախներ, իր հերթին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա հայտարարել է, որ օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում չի բարելավում անվտանգությունը, այլ, ընդհակառակը, մեծացնում է լարվածությունը։ Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցում ցանկացած անկայունություն Միացյալ Նահանգների և Իսրայելի պատասխանատվության տիրույթում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի նախագահը հրաժարակա՞ն է տալիս

Իրանի նախագահը հրաժարակա՞ն է տալիս Mon, 01 Jun 2026 00:30:48 +0400 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը …