Թրամփն ասել է՝ ինչու չի ուզում զրահաբաճկոն կրել

Թրամփն ասել է՝ ինչու չի ուզում զրահաբաճկոն կրել

Fri, 01 May 2026 12:00:12 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում զրահաբաճկոն կրել, քանի որ դա իրեն պակաս նիհար կդարձնի։

Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողները հարցրել են նախագահին, թե արդյոք նա պլանավորում է ուժեղացնել իր անվտանգությունը՝ իր մասնակցած ընդունելության ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո։

Նախագահը նշել է, որ գոհ է Գաղտնի ծառայության գործողություններից և հավելել, որ չի ցանկանում զրահաբաճկոն կրել։ «Չգիտեմ՝ կկարողանա՞մ արդյոք դիմանալ 20 ֆունտով (9 կգ) ավելի ծանր տեսք ունենալուն», – ասել է նա։

Ավելին, ԱՄՆ նախագահը բացատրել է, որ չի մտահոգվում հետագա մահափորձերի հնարավորությամբ։ «Ես դրա մասին չեմ մտածում։ Եթե մտածեի, այդքան արդյունավետ չէի աշխատի», – կիսվել է ամերիկացի նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան

Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան Thu, 30 Apr 2026 12:27:52 +0400 Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով