Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Տեղեկությունը հերքվում է

Տեղեկությունը հերքվում է

Fri, 01 May 2026 12:45:18 +0400


Խաբիբ Նուրմագոմեդովը արձագանքել է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի հայտարարությանը՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ցուցաբերված ֆինանսական աջակցության հետ։

Ավելի վաղ Ծառուկյանը նշել էր, որ մարզական ձեռքբերումների և երկրին մատուցած ծառայությունների համար Ռուսաստանի նախագահը աջակցել է Դաղստանում մարտարվեստների դպրոց կառուցելու նախաձեռնությանը։ Սակայն Նուրմագոմեդովը հրապարակայնորեն հերքել է այդ տեղեկությունը՝ ընդգծելով, որ նման աջակցություն երբևէ չի եղել։

Նրա խոսքով՝ տարածված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, և ոչ ոք չի ֆինանսավորել իր գործունեությունը կամ մարզադահլիճի կառուցումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում Sat, 05 Sep 2026 23:00:02 +0400 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի …