Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Եվրոպացի առաջնորդներ, գոնե ՔՊ-ական ՄԻՊ-ի ասածները լսեք

Եվրոպացի առաջնորդներ, գոնե ՔՊ-ական ՄԻՊ-ի ասածները լսեք

Fri, 08 May 2026 15:00:00 +0400


Նույնիսկ Անահիտ Մանասյանի նման ՔՊ-ի կցորդը այլեւս չի դիմանում եւ չի կարողանում լիարժեքորեն կատարել իշխանական սազանդարի՝ իրեն վերապահված դերը։ Երեկ նա Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թվականի տարեկան հաղորդում, նաեւ անդրադարձել է «խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին»։ Պարզ է, որ սկզբում խոսել է իրենց սիրելի թեմայի` «ատելություն, խտրականություն և բռնություն հրահրող խոսույթների» մասին, բայց չի նշել, որ այդ խոսույթի հայրն ու թեժ պահողը հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են։

Հետո զարմանալիորեն «մտահոգիչ է համարել խոսքի ազատության սահմանների խախտման դեպքերում պատասխանատվության գործիքների, մասնավորապես քրեական պատասխանատվության կիրառման ոչ միասնական պրակտիկան՝ ընդգծելով, որ տարբերակված մոտեցումների կիրառումը հաճախ ստեղծում է հայեցողականության տպավորություն»: Եթե մարդկային հայերենով ասենք, ապա Անահիտ Մանասյանն ասում է, որ խոսքի համար չի կարելի քրեական հետապնդում իրականացնել եւ դա անել հատկապես ընդդիմության նկատմամբ` երկակի ստանդարտներ կիրառելով:

Կարեւորել է «քրեական պատասխանատվության կիրառման միասնական պրակտիկայի ձևավորումը և նշված գործիքի կիրառումը բացառապես համարժեք հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում»:

Հետաքրքիր է` Հայաստանի ժողովրդավարության եւ Նիկոլ Փաշինյանի` որպես ժողովրդավար ղեկավար լինելու մասին դիֆերամբներ հնչեցնող եվրոպացի պաշտոնյանը գոնե ՀՀ օմբուդսմենի ասածը լսո՞ւմ են, հետեւո՞ւմ են նրա հայտարարություններին, որոնք ինչքան էլ վախվորած ու զգույշ, ցույց են տալիս, թե ինչքան է գլորվել Հայաստանը դեպի բռնապետություն, որ անգամ քննադատական խոսքի համար են մարդկանց պատժում եւ դա արձանագրում է նաեւ Նիկոլ Փաշինյանի «սրտի օմբուդսմենը:
Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը Fri, 07 Aug …