Մենք պատրաստ ենք միասնական ու հզոր թիմով շրջելու ողջ Հայաստանով
Sat, 09 May 2026 12:07:18 +0400

Քարոզարշավը սկսել է․
Մենք պատրաստ ենք միասնական ու հզոր թիմով շրջելու ողջ Հայաստանով՝ գյուղերից մինչև քաղաքներ, հանդիպելու մարդկանց, ներկայացնելու մեր ծրագրերն ու տեսլականը՝ հանուն երաշխավորված խաղաղության, բարգավաճման, կայուն զարգացման և ազգային վերածննդի։
Մեր նպատակը բարգավաճ Հայաստան կառուցելն է, հաղթահարել խեղճությունն ու հուսահատությունը, մարդկանց վերադարձնել հավատը վաղվա օրվա նկատմամբ։
Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն այս մեծ ընտանիքի կարևոր մասնիկն է զգում:
Գագիկ Ծառուկյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր