Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի

Sun, 10 May 2026 11:45:49 +0400


Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ:

Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ, որ Պուտինի հայտարարությունները նշանակում են մի բան, որ Նիկոլ Փաշինյանը իր վերընտրության համար Ռուսաստանին էլ վճարելու է շատ բարձր գին: Բնականաբար, վճարելու է ոչ թե իր «գրպանից», այլ Հայաստանի հաշվին:

Իսկ ինչու՞ է Պուտինն անում այդ կոշտ հայտարարությունները, այն էլ հրապարակավ: Երկու պառճառով: Անում է՝ գինը բարձրացնելու համար, երբ տեսնում է, որ մյուս ուժային կենտրոններն են սահմանել բարձր գին ու եկել դրա հետեւից: Երկրորդ՝ հրապարակավ է անում, որպեսզի այդ պրոցեսին «վկա» լինի նաեւ հայ հանրությունը: Դրա նպատակը թերեւս այն է, որ հետո Նիկոլ Փաշինյանը չունենա ինֆորմացիոն-քարոզչական մանպուլյացիայի մեծ դաշտ:

Միեւնույն ժամանակ, այդ հայտարարություններով ՌԴ նախագահը՝ մի կողմից բարձրացնելով գինը, մյուս կողմից նվազեցնելով Փաշինյանի մանեւրի դաշտը, զուգահեռ նաեւ նրան տալիս է նախընտրական քարոզչության հակառուսական բաղադրիչը խաղարկելու «քատ-բլանշ»:

Այլ կերպ ասած, Հայաստանի հանրապետությունն այդպիսով հայտնվում է «եռակի թակարդում», եւ դա միայն Ռուսաստանի մասով: Ավելորդ է ասել, թե ինչ թակարդում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի, ու նաեւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի մասով: Եվ այս ամենը՝ լոկ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար, այլ ոչ թե Հայաստանի ինքնիշխանության: Ավելին, Հայաստանի ինքնիշխանության հեռանկարի հաշվին:

Հայաստանը 2026 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո, եթե այդ ընտրության արդյունքում Նիկոլ Փաշինյանը պահում է իր իշխանությունը, վերածվելու է Լիբանանի: Ի՞նչ է Լիբանանը: Մի պետություն, որտեղ հարցեր լուծում են բազմաթիվ այլ պետություններ՝ Լիբնանից բացի:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա» Sat, 01 Aug …