Հակառուսական նոր սանկցիաներն են պատրաստում
Tue, 12 May 2026 19:00:24 +0400

Եվրամիության երկրները սկսել են հակառուսական սանկցիաների նոր՝ 21-րդ փաթեթի շուրջ բանակցությունները, որոնք ներառելու են նաեւ սահմանափակումներ ռուսական ռազմական արդյունաբերական ձեռնարկությունների, բեռնատար նավերի հետ կապված, որոնք տեղափոխում են ռուսական նավթ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ԵՄ ԱԳ նախարարների հավաքից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։
«Մենք ԵՄ երկրներին ուղարկել ենք հայտ՝ նոր սահմանափակումների հետ կապված։ Սանկցիաները պետք է ուղղված լինեն ռուսկական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների, ինչպես նաեւ՝ ստվերային նավատորմի դեմ։ Աշխատանքային կարգով էլ որոշել ենք ընթացիկ սանկցիաներ սահմանել եւս։ Առանց մեծածավալ փաթեթներ համաձայնեցնել փորձելու, անում ենք այնպես, որ Ռուսաստանի եկամուտները որքան հնարավոր է՝ նվազեն»,- ասել է Կալասը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր