Մենք պետք է ազատվենք խեղճության զգացումից, նորից հավատանք մեր ուժին ու մեր երկրին
Wed, 13 May 2026 11:05:46 +0400

Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քայլերթի ընթացքում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և այն փոփոխությունների մասին, որոնք պետք է զգալի լինեն յուրաքանչյուրի համար՝ թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի ամենահեռավոր գյուղում։
Մենք պետք է ազատվենք խեղճության զգացումից, նորից հավատանք մեր ուժին ու մեր երկրին։ Հայաստանը պետք է լինի զարգացող և արժանապատիվ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված, գնահատված ու վստահ կզգա իր վաղվա օրվա նկատմամբ։
Գագիկ Ծառուկյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր