Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Թեհրանը Վաշինգտոնին 5 նախապայման է առաջարկել

Թեհրանը Վաշինգտոնին 5 նախապայման է առաջարկել

Wed, 13 May 2026 23:30:13 +0400


Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կվերսկսեն եթե ամերիկյան կողմը կատարի իրանական կողմի առաջարկած 5 նախապայմանները։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ Համաձայն դրանց՝ պատերազմական գործողությունները պետք է դադարեցվեն բոլոր ճակատներում, հատկապես՝ Լիբանանում, վերացվեն հակաիրանական սանկցիաները, ապա-արգելափակվեն սառեցված իրանական միջոցները, իրականացվի վնասների փոխհատուցում եւ ճանաչվի Իրանի սուվերենիտետը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Այդ նախապայմանների կատարմամբ կձեւավորվի նվազագույն վստահության մթնոլորտ, որն իր հերթին հիմք կդառնա բանակցային գործընթացին վերադառնալու համար, նշել են Թեհրանից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում․ ո՞վ է

Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում․ ո՞վ է Fri, 09 Oct 2026 18:30:41 +0400 …