Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Եկեղեցականների նկատմամբ սանկցիաներ կկիրառեն

Եկեղեցականների նկատմամբ սանկցիաներ կկիրառեն

Thu, 14 May 2026 20:00:53 +0400


Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին եւ մի շարք եկեղեցականների կներառեն ՌԴ դեմ Եվրամիության սահմանվելիք նոր՝ 21-րդ սանկցիոն փաթեթում։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Ըստ հոդվածի, Բրյուսելում կարծում են, որ հիմա ամենահարմար պահն է սանկցիաները ընդլայնելու, քանի որ ներկայումս ռուսական տնտեսությունը այնքան էլ լավ վիճակում չի գտնվում եւ նոր սանկցիաները կավելացնեն ճնշումը ռուսական տնտեսության վրա։

Նշենք, որ նախկինում Կիրիլ պատրիարքի եւ ռուս եկեղեցականների դեմ սանկցիաների սահմանելուն դեմ էր Հունգարիան, երբ վարչապետ էր Վիկտոր Օրբանը։ Նաեւ նախատեսվում է սանկցիաներ սահմանել այն ընկերությունների համար, ովքեր վաճառում են ռուսական հսկողության ներքո գտնվող, նախկինում ուկրաինական եղած տարածքներում արտադրված ցորենի վաճառքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական հեղուկ գազ կառաքվի Հայաստան․ Ադրբեջանի տարածքով է

Ռուսական հեղուկ գազ կառաքվի Հայաստան․ Ադրբեջանի տարածքով է Mon, 06 Jul 2026 14:15:58 +0400 Ռուսաստանից …