Ո՞ւմ շահերն են սպասարկում «քաղհասարակության» ներկայացուցիչները

Ո՞ւմ շահերն են սպասարկում «քաղհասարակության» ներկայացուցիչները

Fri, 15 May 2026 22:15:07 +0400


Ինչո՞վ է պայմանավորված, որ գործող իշխանությունը փորձում է պաշտպանություն գտնել, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից՝ հետևողականորեն առաջ մղելով և նրանց տրամադրելով իր վերահսկողության տակ գտնվող բոլոր լրատվական միջոցները։ Պատճառն այն է, որ սեփական ձախողումները կոծկելու համար այս մարդիկ շատ հարմար են, և որևէ խնդիր չունեն բոլոր տեսակի կարմիր գծերը հատելու հարցում։ Նրանք վաղուց հմտացել են տարբեր երկրներից դրամաշնորհներ ստանալով՝ օտար օրակարգեր սպասարկելու գործում։ Հանուն սեփական բարօրության պատրաստ են անգամ սեփական երկրին սպառնացող վտանգների պարագայում հրապարակային դաշտում գեղեցիկ ելույթներ ունենալ, եւ իշխանությունների ձախողումների դեպքում՝ հանրության համար «հիմնավոր» արդարացումներ գտնել, իսկ պետք եղած ժամանակ նաև դառնալ ողջախոհ խոսքի կամ ընդդիմադիր քաղաքական գործիչների ամենաուժեղ քննադատները… Թեկուզ այդ նույն ժամանակ երկիրը պարզապես կործանվում է․․․

Իշխանությունը ևս այս հարցում կարմիր գծեր չունի, այլապես ԱԺ բարձրագույն ամբիոնը չէր տրամադրի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին, ով ղեկավարում է «Իրավունքի կողմ» ՀԿ-ն՝ տրանս և սեքս աշխատողների առաջին ու առաջատար համայնքային կազմակերպությունը Հայաստանում և տարածաշրջանում։ Այդ քաղաքականության հետևանքն է նաև, որ ԼԳԲՏ համայնքի շահերը սպասարկող «Փինք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Հանուն հավասար իրավունքների» և մի շարք այլ ՀԿ-ներ նոր Հայաստանում նոր շունչ ստացան։

Իսկ հանրային և քաղաքական դաշտում ովքե՞ր են թոփ դեմքերը, որոնք Հայաստանում առաջ են մղում արևմտյան օրակարգը՝ հաճախ չթաքցնելով, որ դա անում են ի հաշիվ Հայաստանի ռազմավարական գործընկերների ու շահերի։ Ցանկը մեծ է․ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը, հանրային գործիչ Ստյոպա Սաֆարյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը, փորձագետներ Ստեփան Գրիգորյանը, Հարություն Մկրտչյանը և այլք։ Ծանոթ դեմքեր են, չէ՞։

Գործնականում այդ օրակարգին աջակցում են բազմաթիվ ՀԿ-ներ․ ինչպես նաև եվրոպական տարբեր կառույցներ, Հայաստանում գործող դեսպանատներ, որոնց առաջ քաշած հարցերը եւ դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում մեր ազգային շահերին ու արժեքներին։

Գրիգոր Լալայան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ պատերազմը կվերսկսվի․ Թրամփ

Իրանի դեմ պատերազմը կվերսկսվի․ Թրամփ Fri, 15 May 2026 17:30:43 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով