Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

«Հրապարակ». Ինքը կարող է սատկացնել-մատկացնելով խոսել, բայց իր դեմ գրառում անել չի կարելի

«Հրապարակ». Ինքը կարող է սատկացնել-մատկացնելով խոսել, բայց իր դեմ գրառում անել չի կարելի

Tue, 26 May 2026 12:15:29 +0400


Հարցազրույց ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանի հետ

– Փաշինյանի նախընտրական հիստերիաները վախի՞ հետեւանք են, ինքնակառավարումը կորցնելո՞ւ, թե՞ ցինիզմ են:

– Նախ՝ արդեն աբսուրդ է, որ մենք ընտրության ենք գնում մեկի հետ, որն Արցախը հանձնել է, դավաճանել է բոլորիս, էլ չեմ ասում մնացածը: Ինքը մեզ խաբելով տարել է պատերազմ` խաղալով մեր հույզերի վրա, թե գնում ենք մեր հայրենիքն ու մեր ընտանիքը պաշտպանելու, բայց, փաստորեն, խաբում էր, որ մեզ սպանի եւ դրա հիման վրա Արցախը հանձնի: Այդքանից հետո ընտրություններ է կազմակերպում եւ ֆռֆռում է քաղաքում, խոսում է, մուննաթ է գալիս եւ այն: Սա հարցի ազգային կողմն է, իսկ մարդկային տեսակետից ինքը ռասիստ է: Այն սովորական ռասիստը, որի համար Երկրորդ աշխարհամարտից հետո մարդիկ հավաքվեցին եւ ասացին` պիտի մի բան անենք, որ այդպես էլ չլինի, եւ ստեղծեցին ՄԱԿ-ը: Որոշեցին, որ ժողովուրդները հարգանքի եւ ինքնորոշման հիման վրա պետք է հարաբերվեն: Իսկ Արցախն այդ ինքնորոշման հիման վրա ստեղծված պետություն էր: Հիմա սա եկել եւ ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, այսինքն՝ ՄԱԿ-ի կանոնագիրքը սխալ էր: Այն, ինչը հաղթել է ֆաշիզմին, ինքն ասում է` դա սխալ էր. ուղղակի ֆաշիստ: Այս ամենը ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային հարց է: Այստեղից հետեւում է, որ մենք` հայերս, միայն ազգային, ինքնության խնդիր չենք լուծում սրանց դեմ պայքարելով, մենք համամարդկային առաքելության մեջ ենք մտել, աշխարհում կարգուկանոն վերականգնելու գործն ենք կատարում:

– Գուցե Փաշինյանը գիտակցո՞ւմ է, թե իշխանությունից զրկվելու դեպքում ինչ է սպասվում իրեն, եւ իր այս խուճապը, գոռգոռոցը դրանով է պայմանավորված:

– Թուրքին բնորոշ պահվածք է, թուրքը ո՞նց կանցկացներ քարոզարշավ Հայաստանում: Եթե ընտրվի, ողջ հայության նկատմամբ է լինելու ատելությունը, որ արդեն սկսվել է, ասում է` ով մեզ չընտրի, շուն-շանգյալ է: Այսինքն, ով քաղաքական հայ է, շուն-շանգյալ է: Իսկ իրեն չի ընտրում նա, որն ասում է` դու մեզ զրկել ես տունուտեղից, դու պիտի գնաս: Ինքն ամբողջովին թուրքական քարոզչություն է իրականացնում արցախցիների դեմ: Հաջորդը լինելու է ոչ արցախցի հայերի դեմ: Հիմա մտավորականները եւ բոլոր ակտիվ մարդիկ պետք է հագնեն արցախցու ինքնություն կրող շապիկներ եւ ներկայանան, որ իրենք արցախցի են: Արցախցի լինելը միայն էթնիկ պատկանելություն եւ ծննդավայրի հարց չէ, այլ՝ համամարդկային քաղաքակրթական հասկացություն: Ու մենք՝ բոլորս, պետք է արցախցի լինելու այդ ոգեղեն պիտակը կրենք մեզ վրա եւ դրանով սրանց դեմն առնենք:

– Տեսնում ենք սադրանք, բռնություն, կալանավորումներ՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Վախի ու բռնաճնշման միջոցո՞վ է ուզում իշխանությունը զավթել Փաշինյանը:

– Սա նոր բան չէ, 18-ին հենց եկավ իշխանության, ասֆալտին էր փռում, պատերին էր ծեփում, մաքսայինի աշխատողին էր գործից հանում, Արցախն ազատագրած գեներալներին ու քաղաքական գործիչներին էր կալանավորում, դատարաններն էր շրջափակում: Սա թուրքական քաղաքակրթության բնույթն է՝ ապօրինի հասնելու իրենց ուզածին: Որեւէ կարգուկանոն չընդունելու, որեւէ հարգանք չունենալու ֆաշիստական մոտեցումն է, այլոց կյանքի հանդեպ հարգանք չունենալով` նույնիսկ ընտանիքների դեմ է դուրս գալիս: Փաստորեն, Արցախի ռազմաքաղաքական վերնախավն ընդունեց «Բանտարկություն՝ հանուն ազատության» սկզբունքը: Հիմա իրենք այնտեղ բանտարկված են հանուն այն արցախցիների կյանքի իրավունքի ու ազատության, ովքեր այնտեղից դուրս են պրծել: Սա ես համեմատում եմ Իրանի հետ, որի առաջնորդները նահատակվեցին հանուն արդարության եւ իրենց ազատության: Այսինքն, մենք եւ իրանցիք այդ ժամանակահատվածում նույն նպատակին էինք ուղղում մեր առաքելությունը: Իրենք նահատակության սկզբունքով էին դա անում, մենք` բանտարկվելու: Եթե վերլուծենք Ադրբեջանում բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործունեությունը, նրանք կերտում էին Արցախ, որը ժողովրդավարություն էր զարգացնում: Իսկ Ադրբեջանում մի ընտանիք 30 տարի կառավարում է որպես բռնապետ: Արցախը դրա հակառակն էր` ժողովրդավարություն էր կերտում: Եվ Արցախի քաղաքական ղեկավարները միայն հայերիս իրավունքների համար չեն նստած: Այս պահին աշխարհի կարգուկանոնը, ժողովրդավարությունը դատվում են Բաքվի բանտերում: Եվ իրենց ազատելու գործընթացն ու վերջնական ակտն ուղղվում են ոչ միայն հայերիս իրավունքների պաշտպանությանը, այլեւ աշխարհի կարգուկանոնին ու ժողովրդավարությանը:

– Հայաստանը ոչ միայն աջակցում, այլեւ իր հերթին է բանտարկում Բաքվի «աչքի փուշ» գործիչներին: Ներդաշնա՞կ երկխոսություն է:

– Հայաստանում Աշոտ Մինասյանն է նստած, Կանդասն է նստած, Յուրի Խաչատուրովին էին նստեցնում, Միքայել Արզումանյանին նստեցրին, Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում տվեցին ու փակեցին, լավագույն գեներալներին` Գրիգորի Խաչատուրովին բանտարկեցին: Բաքվում` Ալիեւը, Երեւանում` Փաշինյանը. սա այնքան ակնհայտ, այնքան պարզ է: Հիմա ինչ-որ ուժեր, ՀԿ-ներ ասում են` հիբրիդային պատերազմ եւ այլն, փողի դիմաց ասում են: Այդ մարդիկ ինչպես փողի դիմաց Արցախը հանձնեցին, այնպես էլ փողի դիմաց ծախում են մեզ: Անուններով գիտենք․ Դանիելն է՝ Իոաննիսյան, Գայանեն է՝ Աբրահամյան, Սաքունցն է, Լեւոնը՝ Բարսեղյան։ Էդ բոլորը մեզ ծախել են փողի դիմաց: Իրենք հիմա էլ նույն բանն են անում, որ մենք Հայաստանում զրկվենք տունուտեղից: Շատ ակնհայտ է, խաղաքարտերը բաց դրված են սեղանին, մենք այլեւս ապացուցելու բան չունենք, մեզ պետք է մեր գործն անել: Կան եկեղեցիներ, որոնք հիմա զավթված են, պետք է ազատագրել այդ եկեղեցիները: Կան փողոցներ, շենքեր, որտեղ գտնվում են մեր թշնամիները, ովքեր սպանել են մեր ընտանիքի անդամներին եւ հիմա ասում են` ե՞րբ է Արցախը մերը եղել: Էդ բոլոր տեղերից իրենք ուղղակի պետք է դուրս շպրտվեն: Ազատագրվելու ընթացքի մեջ ենք մենք, որեւէ մեկին էլ համոզելու բան չունենք, ինչ-որ քաղաքացու: Այդ քաղաքացին միայն այն դեպքում մեր կողքին կլինի, երբ ազատագրենք եւ ցույց տանք, որ հնարավոր է, որովհետեւ կա՛մ փողի դիմաց են սրանց կողքին, կա՛մ էլ՝ վախի:
Մենք ֆիլմ էինք նկարում` մի քանի անգամ բռնագաղթված հայերի մասին պատմություններով, որոնք անցյալ դարի 80-ականներին էին գաղթել Ադրբեջանից, հիմա էլ` Արցախից: Ուզում էինք ցույց տալ, թե ինչ է նշանակում ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում: Գնացինք Ամասիա, որ զրուցենք ժողովրդի հետ: Հիշում եք, մի ադրբեջանցի էր գնացել Ամասիա, ինքն իրեն նկարում էր եւ ասում, որ իր հայրենիքն է: Բոլորը վախի մեջ էին` ոչ մեկը չխոսեց, չէին ուզում երեւալ: Հետո մեզ սկսեցին հետեւել, ենթադրաբար՝ ԱԱԾ-ն էր, թե ուր ենք գնում, ում ենք տեսնում, որպեսզի խնդիրներ առաջացնեին նրանց համար, ովքեր կխոսեին: Եվ այս վախի մեջ ընտրության գնալ ու ասել, թե ընտրություններով Հայաստանում իշխանություն է որոշվելու, անհեթեթություն է: Վախի մեջ ապրող հասարակությունը չի կարող ազատ եւ արդար ընտրություն կատարել, նույնիսկ եթե քվեախցում մենակ է, բայց իր վախերն ուղեղի մեջ տանելու է քվեախցիկ, եւ գործողությունը կատարելու է վախը, ոչ թե ինքը:

– Կարո՞ղ ենք ասել, որ այս վախը մարդկանց անպաշտպան լինելու հետեւանք է, որ ընդդիմացողների հետ կարող են անել այն, ինչ ուզենան:

– Մի քանի օր առաջ Արմեն Հովհաննիսյանին սպանեցին, որ Նշավան գյուղից էր: Այնպես սպանեցին, ասես եղավ ու անցավ, իրենց քննչականի ստերի նման: ՔՊ-ի պաստառն էր պոկել եւ լավ էր արել, քանի որ Կորսականում տուն ուներ այդ մարդը, տունը հանձնել էին, հասցրել խելագարության, եւ տեսնում է նրա ռոժը, որն իր տունը հանձնել է, բա ի՞նչ պիտի աներ, հո չէ՞ր պաչելու: Եվ ՔՊ-ական գյուղապետը, պատկերացնո՞ւմ եք, իր գյուղացու վրա դանոս է տալիս: Արմենին ձերբակալում են մի բանի համար, որը չէր արել: Եթե վարչական իրավախախտում դիտարկենք դավաճանի պաստառ պոկելը, առավելագույնը 100 հազար դրամի տուգանք պետք է լիներ, իրենք ձերբակալում են այդ մարդուն: Այսինքն` միանգամից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2 հոդված են խախտել՝ 7-րդը, որն ասում է` չես կարող մարդուն դատել մի բանի համար, որը չի արել, մյուսը` կյանքի իրավունքից զրկելը: Մենք` մտավորականներս, պետք է ձայն բարձրացնենք, քանի որ այդ մարդիկ անպաշտպան են մնում, մինչեւ հիմա նկարը չունենք Արմեն Հովհաննիսյանի: Ցավալին այն է, որ մեր ինքնության համար պայքարի դուրս եկած քաղաքական ուժերն այս անձնային դրամաների, ողբերգությունների հետեւից չեն գնում: Ի վերջո, ի՞նչ է Արցախը, ե՞րբ էր հայկական: Երբ այնտեղ հայեր էին ապրում, այսինքն` մարդուց է կախված, մարդուն է առնչվում: Սա ինչ որ արել է Արցախում, միայն եկեղեցիներն ու գույքը չեն, սա մարդկանց է վնաս հասցրել, եւ ամեն մարդու մեջ մի դրամա կա՝ սրա հասցրած վնասի հետեւանքով: Ցավոք, այդ դրամաներն առաջին պլան չեն մղվում: Երբ եկեղեցի են քանդում, մշակութային ցեղասպանություն են անում, մենք մեզ շատ վատ ենք զգում, իսկ երբ մարդն է ոչնչացվում, օրինակ, 60 հոգի մահացել է Արցախից դուրս գալու ճանապարհին: Ովքե՞ր էին այդ 60 հոգին, որտե՞ղ են անունները, նկարները, պատմությունները: Վերա Նարիմանյանի երկու մանկահասակ երեխաները մահացան, երբ գնացել էր սնունդ հայթայթելու, որտե՞ղ է հիմա Վերա Նարիմանյանը, ի՞նչ է անում: Մի տղա էլ սովից մահացավ՝ շրջափակման ժամանակ:

– Հնարավո՞ր է ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխել Հայաստանում:

– Եթե օրինական լինի, հնարավոր է, բայց մենք տեսնում ենք, թե Եվրոպան ինչպես է միջամտում, ինչ հիբրիդային սպանդ է իրականացնում, նաեւ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, չեն էլ թաքցնում: Տեսանք, քարոզարշավի ժամանակ մարդ սպանեցին` Արմեն Հովհաննիսյանին, պետական սպանություն էր դա, մարդուն հասցրին նրան, որ ինքնասպան լինի: Տեսնում ենք, որ իրենց նախընտրական ծրագրում հստակ խոստում կա՝ եթե իշխանության գան, Սահմանադրությունը խախտելու են` կաթողիկոսին եկեղեցուց հեռացնելու են: Սահմանադրության 17-րդ հոդված. քրեական պատիժ է սահմանվում, պաշտոնեական դիրքի չարաշահում է, միջազգային իրավունքի խախտում: Այս պայմաններով այսպիսի մարդը չպետք է մասնակցեր ընտրություններին: Տեսնում ենք, թե ոնց են համայնքապետերի, քաղաքապետերի գլխին գործ սարքում, նստեցնում։ Տեսնում ենք՝ Նիկոլին կպնող ֆեյսբուքյան գրառման համար քննչականը գործ է հարուցում: Ինքը կարող է փողոցում քայլել, սատկացնել-մատկացնելով խոսել, բայց իր դեմ գրառում անել չի կարելի: Հանրային հեռուստատեսությունը լրիվ սարքել են ՔՊ-ի օբյեկտը` ամբողջ երկրով մեկ սփռվելով, եւ արդեն մրցակցային հավասար պայմանները խախտված են: Այսինքն, խոսել նրա մասին, որ ընտրությունները լիովին ազատ եւ արդար են, աբսուրդ է: Նման բան ասելը նույնն է, որ ասես` Արցախում հայեր են ապրում, որ մեր վերահսկողության տակ է: Այս պայմաններում դժվար թե իշխանություն փոխվի: Բայց ընտրություններն ինչ արդյունք էլ ունենան, մենք մեզ պարտված չպետք է համարենք: Ինքը 99 տոկոս էլ հավաքի, չի հաղթելու: Հաղթել՝ նշանակում է, որ մեկն ընտրությունների է մասնակցում, որպեսզի գա եւ մեր համակեցությունն ապահովի` ըստ Սահմանադրության` ներպետական օրենքների եւ միջազգային իրավունքի: Սա արդեն Սահմանադրությունը մի քանի դրվագով խախտել է եւ մեզ անընդհատ պառակտում է, արցախցիների նկատմամբ ռասիզմ է տարածում: Սա որեւէ պարագայում չի կարող ընտրություններում հաղթել, կարող է իշխանությունը զավթել: Բայց երբ դու սահմանադրախախտ ես եւ հետո գալիս ես այդ Սահմանադրությունը խախտելու եւս մեկ խոստումով, դու վարչապետ չես, դու տեռորիստ ես, որովհետեւ օրենքներից դուրս ես գործում: Հիմա սա օրենքից դուրս իշխանություն է, ահաբեկիչ է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իրավիճակը դիտավորյալ են սրում

«Հրապարակ». Իրավիճակը դիտավորյալ են սրում Tue, 26 May 2026 11:15:43 +0400 «Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի շնորհապետական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով